ВCET-ում մենք պարբերաբար հրավիրում ենք համաշխարհային առաջատար մասնագետների` կիսվելու իրենց գիտելիքներով և փորձով: Վերջերս մեր թիմը ունեցավ հագեցած դասընթացների շարք Արսեն Ավետիսովի հետ ՝ International Coaching Academy-ի համահիմնադիր և Assocation de l’Intelligence Narrative խորհրդի անդամ
Ինչ է նարատիվ ինտելեկտը
Նարատիվ ինտելեկտը տարբեր պատմություններ հասկանալու, ստեղծելու և մեկնաբանելու ունակությունն է, հերոսների մոտիվացիան ու պատմության ենթատեքստը ըմբռնելու կարողությունը։ Վերջիվերջո, այն կարևոր դեր է խաղում շրջապատող աշխարհի ձևավորման հարցում: Նարատիվ ինտելեկտի զարգացումը նպաստում է անձի արժեհամակարգի ձևավորմանը, գիտելիքների փոխանցման գործընթացը արդյունավետ darjneloun, իսկ վարքագիծը՝ կայուն և նպատակաուղղված։
Սովորում ենք պատմությունների միջոցով-LEGO® Education-ի հետ
Մեր թիմը ուսումնասիրեց նարատիվ ինտելեկտի զարգացման վրա LEGO® Education կրթական համակարգի ազդեցությունը, քննարկեց թե ինչպես են Spike, StoryTales, BrickQ Motion, Simple Machines և այլ հավաքածուները յուրահատուկ հնարավորություններ տալիս երեխաներին՝ ստեղծելու իրենց պատմությունները տարբեր կերպարներով և առաջադրանքներով, ևս մեկ անգամ կարևորեցինք, թե ինչպես են երեխաները խաղալով`
— Ուսումնասիրում պատմությունների կառուցվածքը (սկիզբ, զարգացում, ավարտ)
— Հետևում պատճառահետևանքային կապին
— Զարգացնում լեզվական և պատմողական հմտությունները
— Պատկերացում կազմում տարբեր երևույթների մասին պատմությունների միջոցով
Կիսվում ենք փորձառությամբ
Մասնագիտական զարգացումից բացի այս դասընթացները ևս մեկ լավ առիթ էին քննարկելու, թե ինչպես կարող ենք որպես թիմ և ծնողների համայնք, շարունակել զարգանալ միասին, լինել կրթական գործունեության առաջնագծում:
Շարունակելով առաջ շարժվել՝ CET-ը հավատարիմ է մնում համաշխարհային փորձագիտական գիտելիքը մեր համայնքին առավել հասանելի դարձնելու կարևոր առաքելությանը, քանի որ յուրաքանչյուր աշակերտ, ուսուցիչ և ծնող համահեղինակ է այն ապագայի, որը մենք միասին ենք կառուցում այսօր։

