Ինչպես վաղ տարիքում երեխային ծանոթացնել ամենատարբեր մասնագիտություններին. Ինչու՞ սկսել վաղ տարիքից
Կարիերայի և տեխնիկական կրթության ծրագրերը կարևոր դեր են խաղում աշակերտներին գործնական հմտություններով և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներով զինելու գործում: Այս ծրագրերը, որոնք հիմնականում իրականացվում են ավագ դպրոցներում, օգնում են աշակերտներին ձեռք բերել մասնագիտական փորձ, անցնել պրակտիկա և կապեր հաստատել մենթորների հետ:
Տարրական և միջին դպրոցներում կարիերայի ուսումնասիրությունը կարող է արթնացնել աշակերտների հետաքրքրությունը կարիերայի ուսումնասիրության հարցում: LEGO Education հավաքածուները հիանալի միջոց են աշակերտներին ծանոթացնելու այս հնարավորություններին: Ահա մի քանի օրինակ.
1. Օվկիանոսի մաքրում
Աշակերտները ստեղծում են օվկիանոսի աղտոտվածությունը մաքրող ռոբոտներ` ծանոթանալով Գյուղատնտեսություն, Սնունդ և Բնական Ռեսուրսներ ուղղության հետ: Ուսուցիչները խրախուսում են երեխաներին աշխատել թիմերով և մշակել նորարարական լուծումներ՝ ջրային ուղիները աղտոտումից պաշտպանելու համար, օրինակ՝ ստեղծելով սարքեր բեկորների հավաքման կամ լողափերի մաքրման համար:
Աղբահավաք ռոբոտ կառուցված LEGOLab-ում
2. Ելակ հավաքող մեքենա
Աշակերտներն ուսումնասիրելով, թե ինչպես է տեխնոլոգիան հեղափոխել բերքի հավաքումը և ինչու են որոշ մթերքներ, օրինակ՝ ելակը, չափազանց նուրբ մեքենաներով հավաքելու համար, մշակում են ելակ հավաքող նոր մեքենա, որը կարող է նրբորեն հավաքել միայն հասած պտուղները և հաղթահարել դաշտում առկա խոչընդոտները:
«Snack Stand» Դանայից և Ստելլայից կառուցաված LEGOLab-ում
3. Սննդի նկարահանում
Աշակերտները ստեղծում են եռոտանի՝ վիդեո նկարահանման համար` ծանոթանալով Արվեստ, Աուդիո/Վիդեո Տեխնոլոգիաներ և Հաղորդակցություն ուղղությանը: Որպեսզի այն կարողանա սկսել և դադարեցնել նկարահանումը առանց հպման և պահել տեսանկարահանող սարքը տարբեր բարձրությունների և անկյունների վրա` աշակերտները ստեղծում են էսքիզներ և մշակում նախատիպեր՝ օգտագործելով ստվարաթուղթ, փայտիկներ, LEGO բրիքեր կամ այլ նյութեր:
Ֆիլմի ցուցադրություն Տաթևի կողմից կառուցաված LEGOLab-ում
4. Մրցարշավային մեքենա
Մրցարշավային մեքենաների կատարողական, արագության և աերոդինամիկայի մասին աշխույժ քննարկումից հետո աշակերտները, հաշվի առնելով արագությունը, անվտանգությունը, կառավարումը, անվադողերի շփումը և աերոդինամիկան, նախագծում են արագ և անվտանգ մեքենաներ զույգերով՝ ուսումնասիրելով Տրանսպորտ ուղղությունը:
Ինքնաշեն մրցաշավային մեքենա Յարոսլավի կողմից կառուցաված LEGOLab-ում
Ինչպե՞ս սկսել կարիերայի ուսումնասիրությունը վաղ տարիքից Հայաստանում
CET ընկերությունը, որպես LEGO Education մատակարար, տալիս է բացառիկ հնարավորություն Հայաստանում գտվող նորարար կրթական հաստատություններին կիրառել համաշխարհային առաջատար LEGO Education կրթական համակարգի լուծումները:
LEGO Education կրթական լուծումները հնարավորություն են տալիս երեխաներին գտնվել իրական կյանքի իրավիճակներում և զարգացնել հաղորդակցման հմտությունները՝ թույլ տալով շարունակաբար կատարելագործել իրենց աշխատանքային հնարավորությունները և պատրաստ լինել 21-րդ դարի կարիերայի հնարավորություններին: