CETA Logo

Ինչպե՞ս կազմել ամառային դպրոցի լավագույն ծրագիրը. Կիսվում ենք փորձով

Ամառը բացառիկ ժամանակ է աշակերտների ներգրավվածությունն ապահովելու, նոր կապեր ստեղծելու և ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ամրապնդելու համար: Սա եզակի հնարավորություն է առաջարկելու հետաքրքիր և ազդեցիկ ուսումնական փորձառություններ:

Ամառային ծրագրերի պլանավորման գործընթացը հեշտացնելու համար մենք հավաքել ենք խորհուրդներ Պորտլենդի հանրային դպրոցներից, որոնք 2024 թվականին արժանացել են New York Life Foundation-ի «Ամառային Ուսուցման Գերազանցության» մրցանակին՝ իրենց «Ամառային Ակադեմիա» ծրագրի համար: Ծրագրի թիմը կիսվում է, թե ինչու է ամառն այդքան կարևոր և ինչպես են նրանք իրենց ծրագիրը դարձրել այդքան հաջողակ ԼEGO Education կրթական լուծումներով:

Կիսվում ենք փորձով. Պորտլենդի «Ամառային Ակադեմիայի» Համառոտ Նկարագիր

  • Ծրագրի տևողություն՝ 22 օր
  • 90 րոպե գրագիտություն՝ փոքր խմբերով աշխատանք ընթերցանության մասնագետների հետ
  • 60 րոպե գործնական մաթեմատիկա՝ խնդիրների լուծում և կիրառական մոտեցում
  • 60 րոպե ընտրովի առարկաներ՝ արվեստ, երաժշտություն, ֆիզկուլտուրա
  • 60 րոպե STEAM ուսուցում՝ LEGO® Education լուծումների կիրառմամբ
  • 2024 թվականի արդյունք՝ 2400 աշակերտ, հիմնականում սոցիալապես խոցելի համայնքներից

Պորտլենդի «Ամառային Ակադեմիան» գործում է հրավերով. «Մենք հրավիրում ենք ցանկացած մանկապարտեզից մինչև 5 երեխա, ովքեր ընթերցանությամբ զիջում են իրենց խմբակիցներին: Բացի այդ, մասնակցության խոչընդոտները վերացնելու համար հրավիրում ենք նաև նրանց եղբայրներին և քույրերին», — նշում է Պորտլենդի ուսուցման արագացման տնօրեն Դարսի Սոտոն: Նա ընդգծում է,- «Թեև ընտրված աշակերտներն ընթերցանության մակարդակով բոլորն էլ զիջում են, փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այս խմբում կան ունակությունների զգալի տարբերություններ»,- ավելացնում է նա:

Պորտլենդի թիմը համոզված է, որ աշակերտների ուշադրությունն ու հետաքրքրությունն ապահովելու բանալին ակտիվ և գործնական ուսուցումն է : «Ամառային Ակադեմիա»-ում նույնիսկ մաթեմատիկան դասավանդվում է գործնական մեթոդներով: Իսկ երբ խոսքը գնում է ներգրավվածության մասին, Սոտոն ընդգծում է  «LEGO® Education-ը շարժիչ ուժն է: Այս դասին աշակերտները սպասում են անհամբերությամբ: LEGO® Education-ը ոչ թե ազատ խաղի ժամ է, այլ հստակ դասապլաններով ու նպատակներով ուսուցում, որը համապատասխանում է կրթական ստանդարտներին»:  

«Ամառային Ակադեմիա»-ի մասնակիցները անցնում են գրագիտության նախնական և հիմնական գնահատումներ: Դարսի Սոտոն հաստատում է, որ սա ծրագրի կարևորագույն բաղադրիչն է. «Մեր յուրաքանչյուր քայլ ուղղված է մեկ համարձակ նպատակի՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է ավարտի ծրագիրը բարելավված ընթերցանության հմտություններով: Յուրաքանչյուր որոշում պետք է նպաստի այդ նպատակին»: Թիմը նաև հարցում է անցկացրել ուսուցիչների շրջանում՝ LEGO® Education-ի օգտագործման վերաբերյալ, և արձագանքները գերազանց են:

Դուք էլ կարող եք կիրառել LEGO Education կրթական լուծումները Ձեր ուսումնական ծրագրում.

Մեր մասնագետների թիմը կօգնի բարելավել Ձեր ուսումնական ծրագիրը և ապահովել երեխաների ամենաակտիվ ներգրավվածությունը 4-12 տարեկան երեխաների համար: