Գաղափարից՝ դեպի նախագիծ, նախագծից՝ դեպի միջազգային բեմ: Յուրաքանչյուր մեծ ճանապարհ սկսվում է առաջին փորձից։



Այս տարի CET Junior League թիմի համար այդ ճանապարհը սկսվեց գաղափարից և վերածվեց իրական նախագծի՝ անցնելով բազմաթիվ փորձությունների, հետազոտությունների և ստեղծագործ լուծումների փուլեր։

Այս հաջողության հետևում ամիսների հետևողական աշխատանք է՝ խնդիրների ուսումնասիրություն, ինժեներական մտածողություն, ծրագրավորում, բազմաթիվ փորձարկումներ, սխալներից սովորելու կարողություն, թիմային համագործակցություն և սեփական գաղափարը վստահ ներկայացնելու հմտություն։



Միևնույն ժամանակ, CET Elementary League-ին այս տարի միանալու հնարավորություն ստացան երկու նոր թիմեր՝ Olympia և A2, որոնք իրենց առաջին քայլերն արեցին WRO Հայաստանի ազգային եզրափակչում։



Առաջին մասնակցությունը դարձավ կարևոր փորձառություն երեխաների համար․ նրանք սովորեցին աշխատել որպես մեկ թիմ, որոշումներ կայացնել սահմանափակ ժամանակում, հաղթահարել մրցակցային լարվածությունը, վերլուծել սեփական սխալները և յուրաքանչյուր փորձից հետո կատարելագործել իրենց լուծումները։

